National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.09.2022
Առաջարկվում է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ունենալ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ
1 / 7

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված` Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Առաջարկվում է խորհրդի անդամների թիվը 7-ից դարձնել 13: Խորհրդի կազմում կընդգրկվի 3 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ թե' Հակակոռուպցիոն կոմիտեից եւ թե' Քննչական կոմիտեից:

«Մի շարք որոշումներ ընդունվում են հենց կառավարման խորհրդի շրջանակներում: Կարեւոր է, որ մենք ունենանք բոլոր շահառուների հավասար մասնակցություն եւ ներկայացվածություն կառավարման խորհրդում: Ըստ այդմ, առաջարկվում է հավասար մոտեցման սկզբունքով ունենալ բոլոր շահառուներից երեքական ներկայացուցիչներ»,- ընդգծել է փոխնախարարը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ, որ գլխավոր դատախազից բացի, Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների նախագահները եւս կարող են հրավիրել խորհրդի նիստեր:

Կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` փոփոխությունները բխում են քրեադատավարական բարեփոխումներից: Պատգամավորը նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am